Նիկոլ Փաշինյան. Հայ թագավոր Տիգրան Մեծի ժամանակ Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել

23:53, 15.02.2020

Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը, քանի որ, հայ թագավոր Տիգրան Մեծի ժամանակ Հարավային Կովկասում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան,- այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանավեճին:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը հետևել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով ելույթին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, որը պատմական փաստ է:

Բանավեճի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը եղել է Ստալինի անձնական նախաձեռնությունը:

«Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա. 405թ, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «պատմականորեն այստեղ բնակվել են միայն հայեր և վրացիներ, սակայն ոչ՝ ադրբեջանցիներ:

Նմանատիպ