Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տրվել է ճրագալույցի սուրբ պատարագ: Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո: Պատարագը մատուցել է Վրաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Կիրակոս Դավթյանը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոնը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 6-ին հայկական եկեղեցիներում անց է կացվելու պատարագ, որից հետո Ջրօրհնեքի կարգը – Հիսուս Քրիստոսի մկրտությունը:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագը կտրվի հունվարի 6-ին, ժամը 10:30-ին, որն անց է կացնելու Վրաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Կիրակոս Դավթյանը:
Հայ առաքելական եկեղեցին միակն է քրիստոնեական եկեղեցիների միջև, որը Քրիստոսի ծնունդը և Ջրօրհնեքը տոնում է միասին: