Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը

Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի, մինչ Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է: Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույսի պատարագ: Ճրագալույս նշանակում է մոմ վառել: Այս օրը եկեղեցում վառված մոմերը մարդիկ տուն են բերում: Այն աստվածային մկրտության, եկեղեցու օրհնության խորհրդանիշ է: Ճրագալույսը պատկերում է նաև Բեթղեհեմի աստղի լույսը, որը մեզ տանում է դեպի Հիսուս Քրիստոսը: Ճրագալույսի Սուրբ Պատարագը տրվում է տարին երկու անգամ` Սուրբ Ծննդի և Զատկի տոներին:

Հունվարի 5-ին, երեկոյան 17:00-ին, Սուրբ Էջմիածին եկեղեցում կտրվի ճրագալույսի սուրբ պատարագ: Պատարագը մատուցելու է Վրաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Կիրակոս Դավթյանը:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  պատարագը կտրվի հունվարի 6-ին, ժամը 10:30-ին: Պատարագի ավարտին կատարվելու է ջրօրհնեքի արարողությունը: