Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին մոնիթորինգի նպատակով Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շտաբային խումբը

11:15, 16.09.2022

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին մոնիթորինգի նպատակով Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շտաբային խումբը:Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։ Խումբը գլխավորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խմբի նպատակն է վերահսկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Սիդորովն արդեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նախարարը հույս է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի և կազմակերպությանը մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն կներկայացնի, իսկ առաջիկայում օպերատիվ խմբի անդամները կայցելեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ։

Հիշեցնենք. հայ-ադրբեջանական սահմանին բախումները տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ին։ Արդյունքում հայկական կողմից զոհվել է 105, իսկ ադրբեջանական կողմից՝ 71 զինծառայող։ Կողմերը միմյանցմատնաույց են անում կրակ բացելու համար։ Վերջին տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը 20:00-ից, կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Դրանից հետո իրավիճակը սահմանին համեմատաբար կայունացել է։

Նմանատիպ