Հավլաբարի նստավայրում տեղի է ուենցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հավլաբարի նստավայրում տեղի է ուենցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Գիորգի Մարգվելաշվիլին, տիկնոջ՝ Մակա Չիչուայի հետ միասին  նախագահի նստավայրում ընդունել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանին:

Նախագահի վարչության լրատվությամբ, Վրաստանի և Հայաստանի նախագահները պաշտոնական դիմավորման շրջանակներում հարգել են Վրաստանի պետական դրոշը:

Սերժ և Ռիտա Սարգսյանների դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակցել են՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան, Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, նախագահի միջազգային հարցերով խորհրդատու Թենգիզ Փխալաձեն և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն:

 

Նախագահները սկզբում հանդիպել են դեմ առ դեմ, որից հետո կայանալու է հանդիպում ընդլայնված կազմով: Այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ: