Հավատում ենք, որ Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ-ի սկզբունքներին համապատասխան. Ջոզեփ Բորել

Հավատում ենք, որ Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ-ի սկզբունքներին համապատասխան և դա վերաբերում է ինչպես Ղարաբաղին, այնպես էլ Վրաստանին և Մոլդովային,- այս մասին ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպմանը հայտարարել է, Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար՝ Ջոզեփ Բորելը:

Բորելի խոսքով, ԵԱՀԿ-ի տարածքի կայունությունը Եվրամիության համար առաջնահերթություն է և պատրաստ է կենտրոնացնել բոլոր գործիքներն ու քաղաքականությունը, այդ նպատակին հասնելու համար:

«Մենք Արևելյան հարևանությունում այժմ ստեղծում ենք ապագա Արևելյան գործընկերության նոր օրակարգ, որը տարիների ընթացքում շոշափելի արդյունքներ կբերի մարդկանց: ԵԱՀԿ-ի տարածքում անհրաժեշտ է ռազմական կայունություն, թափանցիկություն և կանխատեսելիություն: ԵԱՀԿ-ն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունն է, որը մեզ տալիս է երկխոսության նորմատիվ շրջանակի եզակի հարթակ: Եվրամիությունը ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ-ի համապարփակ մոտեցմանը՝ անվտանգության, քաղաքական և տնտեսական միջոցներին»,- հայտարարել է Բորելը: