Հավատւմ եմ, ժողովրդավարական զարգացման այս կարևոր փուլում, երբ պատրաստվում ենք հայտ ներկայացնել Եվրամիությանը անդամագրվելու համար, Վրաստանի Սահմանադրությունը կրկին կկապի իրար մեր երկրի անցյալն ու ապագան. Արչիլ Թալակվաձե
100 տարի առաջ, 1921 թվականի փետրվարի 21-ին, Վրաստանի Հիմնադիր ժողովը, խորհրդային օկուպացիայի դեմ պայքարի և թնդանոթների կրակոցների ֆոնին, ընդունեց երկրի առաջին սահմանադրությունը, որն անջնջելի հետք թողեց եվրոպական իրավական տարածքում,- այս մասին Վրաստանի առաջին սահմանադրության 100-ամյա հոբելյանի առթիվ խորհրդարանում կայացած նիստում, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, հատկանշական է, որ Վրաստանի Սահմանադրության ներկայիս տարբերակը հիմնված է Առաջին Հանրապետության Սահմանադրության պատմաիրավական ժառանգության վրա:
«Տիկին նախագահ, խորհրդարանների անդամներ, պարոն վարչապետի թեկնածու և կառավարության անդամներ, հարգարժան Սահմանադրական դատարանի նախագահ, պարոն քաղաքապետ, հարգելի դեսպաններ, հարգելի հյուրեր, մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Վրաստանի խորհրդարանում: Խորհրդանշական է, որ այսօր մեզ հետ է Էքվթիմե Թաղաիշվիլիի ժառանգը: Ուղիղ 100 տարի առաջ, 1921 թվականի փետրվարի 21-ին, Վրաստանի Հիմնադիր ժողովը, խորհրդային օկուպացիայի դեմ պայքարի և թնդանոթների կրակոցների ֆոնին, ընդունեց երկրի առաջին սահմանադրությունը, որն անջնջելի հետք թողեց եվրոպական իրավական տարածքում:
Հատկանշական է, որ Վրաստանի Սահմանադրության ներկայիս տարբերակը հիմնված է Առաջին Հանրապետության Սահմանադրության պատմաիրավական ժառանգության վրա և շարունակում է վրացական սահմանադրականության դարավոր ավանդույթը: Նա հռչակում է մարդու արժանապատվության և ազատության պահպանումը որպես գերագույն արժեք, իսկ ազգային անկախությունը ՝ որպես հիմնական նպատակ: Հավատում եմ, որ վրացական պետության ժողովրդավարական զարգացման այս կարևոր փուլում, երբ մենք պատրաստվում ենք դիմել Եվրամիությանը անդամակցելու համար, Վրաստանի Սահմանադրությունը կրկին կապելու է մեր երկրի անցյալն ու ապագան: Շնորհավորում եմ այս ուշագրավ օրվա կապակցությամբ», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: