Հավանաբար, ավելի հույսով կլինեյի, եթե ընդդիմությունում չլինեին այդպիսի տարաձայնություններ, թող կողմնորոշվեն, մտնում են թե ոչ խորհրդարան. Դիմիտրի Խունդաձե
Հավանաբար, ավելի հույսով կլինեյի, եթե ընդդիմությունում չլինեին այդպիսի տարաձայնություններ, – այս մասին ընդդիմության խորհրդարան մտնել չմտնելու հարցը մեկնաբանելիս, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դիմիտրի Խունդաձեն:
Նրա խոսքով. «Ավելի լավ է նրանք մեկընդմիշտ կողմնորոշվեն,մտնում են թե ոչ»:
«Մեծամասնությունն այս առումով բարդություններ չունի: Կձևավորվի ընդհանուր դիրքորոշում, և այս որոշումը կախված կլինի ընդդիմության որոշումից: Ինչ որոշում էլ կայացնեն», – ասել է Խունդաձեն:
«Գիրչին» սոցիալական ցանցում այսօր հայտարարություն է հրապարակել այն մասին, որ եթե «Վրացական երազանքը» դադարեցնի իրենց գործընկերների լիազորությունները, «Գիրչիի» ներկայիս խորհրդարանի անդամները նույնպես անհապաղ դիմումներ կներկայացնեն իրենց լիազորությունների դադարեցման մասին: