Հավաքների և ցույցերի անցկացումը տրանսպորտի համար հատկացված վայրում թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ հանրահավաքի անցկացումը անհնարին է անցկացնել այլ ձևով, մասնակիցների քանակի նախատեսմամբ. Նինո Լոմջարիա
Վրաստանի օրենսդրության համաձայն, հավաքների և ցույցերի անցկացումը տրանսպորտի համար հատկացված վայրում թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ հանրահավաքի անցկացումը անհնարին է անցկացնել այլ ձևով, մասնակիցների քանակի նախատեսմամբ,-այս հայտարարությունը արել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությանը կամ ինքնակառավարվող մարմնին հնարավորություն է տրվում կանխել անձի իրավունքը, անց կացնի ցույց կամ հավաք տրանսպորտի համար հատկացված վայրում, եթե ճանապարհի փակումը չի պայմանավորված մասնակիցների քանակով:
«Պարոն Զազա Սարալիձեի և բոլոր անձանց իրավունքները պաշտպանելու համար, ես և իմ ապարատի աշխատակիցները աշխատում ենք 24 ժամյա ռեժիմով: Մենք ցանկանում ենք տեսնել գործի նյութերը և եթե կա որևէ մեկի պատասխանատվության ենթարկման պահանջ, ապա մենք պահանջում ենք: Համաձայնվում ենք, որ այս գործի մասշտաբները ավելի են, քան մի կոնկրետ դեպք, քանզի դրանից հետո ի հայտ են գալիս ավելի գլոբալ հիմնախնդիրներ: Սա գործ է, որի օրակարգում ինչպես Դավիթ Սարալիձեի իրավունքների պաշտպանությունն է, այնպես էլ այլ զոհված երեխաների իրավունքների և հետաքրքրությունների պաշտպանությունը: Ես իսկապես հասկանում եմ, Զազա Սարալիձեին և ցույցին մասնակից բոլոր անձանց, սակայն այնուամենայնիվ, հանրահավաքի ձևը պետք է լինի օրինավոր»,-ասել է Նինո Լոմջարիան:
Նրա գնահատմամբ, ճանապարհը փակելով տուժում է միայն բնակչությունը և նույնիսկ այն մարդիկ, որոնք համերախություն են հայտնում Զազա Սարալիձեին:
Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում «Չսպանես» ցույցը տեղի է ունեցել երեկ: Ցույցից հետո, մասնակիցները վրանները տեղափոխել են պողոտայի երթևեկելի մաս, որի պատճառով ճանապարհը փակ էր երթևեկության համար: Իրավապահները Ռուսթավելիի պողոտայում, երթևեկելի մասից վրանները տեղափոխել են խորհրդարանի շենքի մոտ: Համապատասխանաբար Ռուսթավելիի պողոտան բաց է երթևեկության համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan