Հատուկ քրեակատարողական ծառայությունն ունի նոր ղեկավար
Հատուկ քրեակատարողական ծառայությունն ունի նոր ղեկավար

Նիկա Ցխվարաշվիլին կգլխավորի Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը, իսկ նրա տեղակալ է նշանակվել Գիորգի Գիորգաձեն:

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Նիկա Ցխվարաշվիլին քրեակատարողական համակարգում փորձառու և արհեստավարժ կադր է, ինչը գերատեսչությունը կդարձնի ավելի արդյունավետ և մարդու իրավունքների առավելագույն պաշտպանության վրա կենտրոնացած:

Արդարադատության նախարարը հատուկ քրեակատարողական ծառայության նոր ղեկավարության հետ քննարկել է ապագա ծրագրերը: Գերատեսչության հիմնական գերակայությունը համակարգի արդյունավետ կառավարումն է, անձնակազմի պայմանների բարելավումը և բարեփոխումների իրականացումը: