Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածում, ըստ որի՝ արձագանքում է ծառայության հասցեին ընթացող դիտավորյալ ապատեղեկատվական քարոզարշավին, իբր քրեակատարողական հիմնարկներում սննդի, բժշկական կամ հիգիենիկ պայմանները չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր մեղադրյալի/դատապարտյալի իրավունքների առավելագույն պաշտպանությունը և նրանց առողջության պահպանման նկատմամբ հոգածությունը Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր առաջնահերթություններից է։
«Քրեակատարողական հիմնարկում գտնվող յուրաքանչյուր մեղադրյալ/դատապարտյալ բժշկական ծառայություններ է ստանում 24-ժամյա ռեժիմով՝ երկրի առողջապահության ոլորտում սահմանված բժշկական սպասարկման ստանդարտներին համապատասխան, իսկ այն դեպքերում, երբ մեղադրյալի/դատապարտյալի բուժումն անհնար է ազատազրկման հիմնարկի բուժական կետում, նրան ծառայություններ են մատուցվում կամ մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատությունում, կամ քաղաքացիական հատվածի հիվանդանոցում։
Այս պահի դրությամբ Հատուկ քրեակատարողական ծառայության պատճառով ոչ մի մեղադրյալ/դատապարտյալ պլանային բժշկական ուղեգրման հերթում չի գտնվում։
Բացի պետական առողջապահական ծրագրերից, յուրաքանչյուր մեղադրյալ/դատապարտյալ ստանում է ցանկացած անհրաժեշտ բժշկական օգնություն իր առողջական վիճակի համար, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։
Բժշկական ծառայությունների հետ միասին, հատուկ ուշադրություն է դարձվում սանիտարական և հիգիենիկ պայմանների պահպանմանը։
Քրեակատարողական յուրաքանչյուր հիմնարկի բուժական կետի համապատասխան անձնակազմը, իր լիազորությունների շրջանակում, վերահսկում է սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը հիմնարկներում։
Հատուկ քրեակատարողական ծառայությունն ունի պայմանագիր համապատասխան ընկերության հետ, որը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է պարտադիր ախտահանման աշխատանքներ, որոնք կատարվում են քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։
Ինչ վերաբերում է թերի սննդի հետ կապված մեղադրանքին՝ նշում ենք, որ դա հերթական սուտն է։
Քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում յուրաքանչյուր մեղադրյալ/դատապարտյալ ապահովված է օրը երեք անգամ սննդով։
Հատուկ քրեակատարողական ծառայության հրավերով սննդաբանները մշակել են նոր ստանդարտի, սեզոնային և առողջական վիճակին համապատասխանող սննդակարգ։ Սահմանվել է օրական նոր կալորիականության չափորոշիչ (2300–3700 կկալ)։ Այդպիսով, Վրաստանի քրեակատարողական համակարգում մեղադրյալների/դատապարտյալների սնուցումը իրականացվում է նրանց առողջական վիճակին համապատասխան մենյուով։ Բացի այդ, սննդի բյուջեն տարեկան ավելացվում է։
Նշվում է նաև, որ Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից ակտիվ կերպով վերահսկվում է սննդի մատուցումը, և ցանկացած խախտման դեպքում սպասարկող ընկերությունը ենթարկվում է պայմանագրով նախատեսված պատժամիջոցների։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների մոնիտորինգը պարբերաբար իրականացնում է Սննդի ազգային գործակալությունը։ Ուստի, բանտարկյալների անբավարար սնուցման մասին խոսակցությունները միայն քրեակատարողական ծառայության դեմ հերթական կեղծիքային քարոզարշավի շարունակությունն են։
Այս առնչությամբ, ցանկանում ենք անդրադառնալ նաև այն մեղադրանքին, իբր քրեակատարողական հիմնարկներում ջեռուցման համակարգը չի աշխատում։ Հանրությանը տեղեկացնելու նպատակով ամբողջական պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում՝ №8 քրեակատարողական հիմնարկում, արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ջեռուցման համակարգը միացված է, գործում է անխափան, և դրա հետ կապված որևէ խնդիր գոյություն չունի։
Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր շահագրգիռ անձանց և մեդիա միջոցներին՝ զերծ մնալ չստուգված և չհիմնավորված տեղեկատվության տարածումից, ինչը մոլորեցնում է ոչ միայն մեղադրյալների/դատապարտյալների ընտանիքի անդամներին, այլև ողջ հասարակությանը։