Հատուկ քննչական ծառայության Աջարիայի բաժնում հետաքննություն է տարվում պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման դեպքի առթիվ
Հատուկ քննչական ծառայության Աջարիայի տարածաշրջանային վարչությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի ՆԳՆ առանձին աշխատակիցների կողմից Բաթումիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հնարավոր դեպքերի վերաբերյալ։
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով՝ հետաքննությունը սկսվել է հունվարի 13-ին։
Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների, նշված անձանց թվում է նաև Աջարիայի ոստիկանության վարչության պետ Իրակլի Դգեբուաձեն։