Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել
Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել

Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Մի շարք լրատվամիջոցների կողմից միտումնավոր տարածված կեղծ տեղեկատվությանը մենք ցանկանում ենք արձագանքել մեկնաբանությամբ, որը ծառայում է հասարակական կարծիքը շահարկելուն և բնակչությանը մոլորեցնելուն։ Մասնավորապես, որոշ լրատվամիջոցների կողմից տեղեկատվություն է տարածվել ISFED հասարակական կազմակերպության՝ «Քաղաքական գովազդ Վրաստանի «Մետա» հարթակներում (2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)» հետազոտության վերաբերյալ՝ իբր Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը «Մետա» սոցիալական մեդիա հարթակներում քաղաքական գովազդի համար ծախսել է 28 864 դոլար։

2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության պետական ​​նախարարի գրասենյակի, այդ թվում՝ պետնախարարի գրասենյակի գործունեության վրա՝ «Մետա» հարթակում տեղեկատվություն տարածելու և հանրությանը իրազեկելու համար ծախսվել է 736 դոլար: Ինչ վերաբերում է ISFED-ի ուսումնասիրությում արտացոլված մնացած գումարին, մասնավորապես $28 128 դոլարին: Նշվածը ներկայացնում է վրացերենի խթանման և ուսումնասիրման լայնածավալ և բազմաբաղադրիչ «Վրացերենը միավորում է մեզ» արշավին , որն իրականացվել է երեք լեզուներով (վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն): Այս տեղեկությունը հաստատում և ընդգծում է հենց ISFED հասարակական կազմակերպության հետազոտությունը, որտեղ կարդում ենք. «Գործակալության գործունեությունը նկարագրող գրառումների հետ մեկտեղ էջում կարևոր տեղ է հատկացվել «Վրացերենը մեզ միավորում է» արշավին։ Այս արշավը նպատակ ուներ խթանել պետական ​​լեզվի ուսումնասիրությունը ոչ վրացալեզու բնակչության շրջանում և բարձրացնել այս առումով առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը:

Գովազդների մի մասը հրապարակվել է էթնիկ փոքրամասնությունների լեզուներով և թիրախային լսարանը եղել է «Մետա»-ի երիտասարդ օգտատերերը համապատասխան էթնիկ խմբերով խիտ բնակեցված շրջաններից։

Նշենք, որ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​քաղաքականության իրականացումը պետնախարարի աշխատակազմի ղեկավարությամբ և համակարգմամբ է՝ բոլոր համապատասխան պետական ​​գերատեսչությունների ներգրավմամբ։ Քաղաքականության հիմնական գործիքը քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ​​ռազմավարությունն է, որի առաջին և կարևոր առաջնահերթությունը «պետական ​​լեզուն՝ ինտեգրմանը աջակցելու համար»-ն է: