Հասցված վնասը կազմում է առնվազն 20 000 լարի. Տուժած սեփականատերեր
Ցաբաձեի փողոցում են գտնվում մարդիկ, ովքեր «Թերգի» շուկայի տարածքում ունեն խանութներ: Նրանք դեռևս չունեն տեղեկություն, նրանց ապրանքը փրկվել է, թե ոչ հրդեհից:
Տուժածները մի քանի անգամ փորձել են մտնել շենք, սակայն իրավապահները նրանց այդ հնարավորությունը չեն տվել:
Տուժածները հայտարարում են, որ շենքում ունեին հագուստի և մթերքի խանութներ:
Խանություների սեփականատերերի մեծ մասը հայտարարում է, որ ապրանքը ապահովագրված չէր:
Տուժածները չեն բացառում, որ հրդեհը հնարավոր է բռնկվել է ոչ պատահաբար: Նրանց հայտարարությամբ, հասցված վնասը յուրաքանչյուր սեփականատիրոջ համար կազմում է առնվազն 20 000 լարի:
Ցաբաձեի փողոցում, «Թերգի» շուկայի տարածքում հրդեհ էր բռնկվել մի քանի ժամ առաջ: Արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկությամբ, հրդեհը մեկուսացված է: