Հասարակությանը խնդրում եմ, Դավիթ Գարեջիի հարցը շատ նուրբ է և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ զգուշությամբ. Դավիթ Զալկալիանի
Վստահ եմ, որ մենք բոլորս, ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական կողմը, Դավիթ Գարեջիի հարցով կհասնենք նրան, որ հարցը կլուծվի երկու կողմերին ընդունելի ձևով»,- այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին արել է կառավարության նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, երեկ կայացած հանդիպմանը Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը քննարկել են Դավիթ Գարեջիի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ինչպես հանդիպման ժամանակ նշել է նախագահ Ալիևը, Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ընդհանուր պատմությամբ, աշխարհագրությամբ և սրանք այն ուղղություններն են, որոնք մեզ կապում են այլ ոչ թե առանձնացնում: Չափազանց կարևոր է, որ ցանկացած վեճ, որը ծագում է երկու երկրների միջև, երկու ռազմավարական գործընկերների միջև, լուծվի մեր ռազմավարական շահերից ելնելով: Հատկապես ուզում եմ շեշտել Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը և այդ հանդիպմանը քննարկված հարցերը: Մենք Ադրբեջանից վերադարձել ենք զգալի արդյունքներով», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, վաղվանից Դավիթ Գարեջի վանական համալիրի եկեղեցի-վանքերը բաց կլինեն հոգևորականների համար:
Փոխնախարարի խոսքով, այս հարցով ստեղծված հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է Բաքվում և կա պատրաստակամություն, որ արդեն ադրբեջանցի գործընկերները այցելեն Վրաստան և շարունակեն աշխատանքը: