Հասարակական կարգի պահպանողի ինստիտուտը ընդլայնվել և գործարկվել է ևս երեք քաղաքներում՝ Թելավիում, Քութաիսիում և Գորիում
Հասարակական անվտանգության և իրավակարգի առավել արդյունավետ ապահովման նպատակով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է համապատասխան միջոցառումների իրականացումը։ Այս ուղղությամբ ողջ երկրի մասշտաբով իրավակարգի սպայի ինստիտուտը ընդլայնվել է և գործարկվել է ևս երեք քաղաքում՝ Թելավիում, Քութաիսիում և Գորիում։ Իրավակարգի նորանշանակ սպաները արդեն սկսել են իրենց գործունեությունը։
Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն նախարարությունում հյուրընկալել է նոր իրավակարգի սպաներին և նրանց մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Նրա խոսքով՝ երկրում իրավակարգի ինստիտուտի ուժեղացման նպատակն է ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացումը, ինչը ծառայում է հասարակության անվտանգությանը։
Իրավակարգի նոր սպաների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով, որից հետո թեկնածուները ՆԳՆ ակադեմիայում անցել են ինտենսիվ մասնագիտական ուսուցում։
Իրավակարգի սպայի իրավասությունները ներառում են կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ անչափահասների, ընտանեկան բռնության, հարևանների միջև վեճերի, ապօրինի միգրացիայի, խոցելի խմբերի հետ կապված խնդիրների և մարտահրավերների արձագանքումը։
Հասարակական կարգի պահպանման նպատակով իրավակարգի սպաները մշտական կապի մեջ են իրենց գործողության տարածքում բնակվող քաղաքացիների հետ, ինչպես նաև իրականացնում են հանցագործությունների կանխարգելմանը միտված միջոցառումներ, վարում են վարչական իրավախախտումների գործեր և արձագանքում տարբեր տեսակի հանցագործություններին։
Հանդիպմանը մասնակցել են ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին և գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։