Հարյուրավոր ցուցարարներ Բարսելոնայում բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Իրանում
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ՝ պահանջելով ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Իրանում։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցուցարարների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են։
«Մեզ անհրաժեշտ է հարձակում, քանի որ մենք դեմ ենք շատ բռնի ռեժիմին։ Մեզ անհրաժեշտ է արտաքին օգնություն՝ բռնապետերի դեմ պայքարելու համար», – ասել է ցուցարարներից մեկը։
Ցուցարարները պահանջում են ԱՄՆ-ի ռազմական օգնությունը՝ պաշտպանելու այն մարդկանց, որոնց, նրանց խոսքով, սպառնում է իրանական ռեժիմը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի վրա սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը։