Հարյուր հազար նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի Մետեխի կամրջի երթեւեկությունը
Հարյուր հազար նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի Մետեխի կամրջի երթեւեկությունը

Հարյուր հազար նահատակների հիշատակին նվիրված միջոցառման կապակցությամբ նոյեմբերի 12-ի ժամը 18:00-ից նոյեմբերի 13-ը ժամը 21:00-ն կսահմանափակվի Մետեխի կամրջի երթեւեկությունը։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ Գորգասալիի փողոցից մեքենաները կկարողանան շարժվել Զվիադ Գամսախուրդիա ափի, ինչպես նաև Կոտե Ափխազի փողոցի ուղղությամբ։ Իսկ Թումանյանի փողոցից հնարավոր կլինի շարժվել Վախտանգ Գորգասալիի փողոցի ուղղությամբ։ Հնարավոր կլինի շարժվել՝ Եվրոպայի հրապարակից՝ Գինու վերելքի և Մետեխի վերելքի ուղղությամբ։ Նաև Մետեխիից՝ Եվրոպայի հրապարակով, Գինու վերելքի ուղղությամբ դեպի վեր կամ ձախ ափ։