Հարկ վճարող ֆիզիկական անձ գրանցվելն այսուհետ հնարավոր կլինի տեսազանգի միջոցով
Հարկ վճարող ֆիզիկական անձ գրանցվելն այսուհետ հնարավոր կլինի տեսազանգի միջոցով

Հարկ վճարող ֆիզիկական անձ գրանցվելն այսուհետ հնարավոր կլինի տեսազանգի միջոցով: Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայությունը:

«Ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայությունը հարկատուներին առաջարկում է նորություն: Գերատեսչությունում արդեն ներդրված մինչև 400 էլեկտրոնային ծառայությանը, ավելացել է ֆիզիկական անձի (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջ) որպես հարկ վճարողի գրանցման ծառայությունը:

Այս նորույթն իրականացվել է Վրաստանի ֆինանսների նախարարի հրամանում փոփոխություն կատարելու արդյունքում:

Եկամուտների ծառայությունը տեղեկացնում է ձեզ, որ տեսազանգն ակտիվացնելու համար, պետք է մուտք գործեք գերատեսչության կողմից ստեղծված՝ videocall.rs.ge կայք», – նշում են գերատեսչությունում:

Նրանց խոսքով, ֆիզիկական անձի որպես հարկ վճարողի գրանցման հետ մեկտեղ, նշված անձի համար կակտիվանա eservices.rs.ge էլեկտրոնային ծառայությունների էջը:

«Այստեղ տեղեկացնում ենք ձեզ, որ տեսազանգի միջոցով հնարավոր է նաև օգտվել հետևյալ ծառայություններով. Գրանցված օգտատիրոջ գաղտնաբառի վերականգնում. Լիազորված օգտատիրոջ էջում նշված հեռախոսահամարի փոփոխություն: Առաջարկում ենք տեսնել հղումները ՝ rs.ge/LawNewsArchive?newsId=249 և eservices.rs.ge/Docs/RegistrationHelp.pdf?v1

Ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայությունը դիմում է ձեզ խնդրանքով, Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հանրային առողջապահության անվտանգությունը ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Առողջապահության նախարարության հանձնարարականները, հնարավորինս օգտագործել էլեկտրոնային ծառայությունները», – հայտնել են եկամուտների ծառայությունից: