Հարևան երկրներից զբոսաշրջիկների ավելի ակտիվ ժամանումը կօգնի բացել ցամաքային սահմանները, որի վրա աշխատում ենք
Վստահ եմ, որ Վրաստանում զբոսաշրջությունը կվերականգնվի ավելի արագ, քան մենք սկզբում սպասում էինք հոռետեսական կանխատեսումներով, – ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, որը Վրաստանի կառավարության պատվիրակության կազմում մասնակցում է «Fitur 2021» Մադրիդի զբոսաշրջության ցուցահանդեսին:
Ինչպես նշել է Թուրնավան, վերականգնումը կկազմի ավելի քան 30 տոկոս, հնարավոր է մինչև 50 տոկոս:
«Շատ բան կախված է գլոբալ համաճարակից, բայց պատվաստումը սկսվել է, տրամադրությունը շատ լավ է, մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից բազմամարդ խմբեր արդեն այցելում են մեզ», – ասաց Թուրնավան:
Նախարարի խոսքով, Պարսից ծոցի երկրներից, Իսրայելից, Եվրամիությունից ու հարեւան երկրներից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է:
«Մադրիդյան ցուցահանդեսին հետաքրքրության աճ ենք տեսնում, որ ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկներ են ցանկանում գալ Վրաստան: Մեր հարևաններից զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքը կօգնի բացել ցամաքային սահմանները, որի վրա մենք աշխատում ենք, և կարծում եմ, որ կկարողանանք ապահով, շատ լուրջ վերահսկողությամբ բացել ցամաքային սահմանները ամառային սեզոնի համար ճիշտ այնպես, ինչպես բացել ենք օդային սահմանը», – ասաց Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, վրացական ավիաշուկայում ամեն շաբաթ աճում է չվերթների հաճախականությունը և երկրների աշխարհագրությունը, ինչպես նաև ավիաընկերությունների թիվը:
Նրա խոսքով, առաջիկայում Վրաստանում կսկսի թռիչքներ իրականացնել «Եվրովինգս» եվրոպական ցածրարժեք ավիաընկերությունը, որը նախկինում մեր երկրում չվերթ չի իրականացրել:
Մենք շատ լավատես ենք, հատկապես Մադրիդի զբոսաշրջության ցւցահանդեսից հետո», – ասաց Նաթիա Թուրնավան: