Հարցազրույց Նատալյա Սաբանաձեի հետ. Կտեսնեք թե երբ կլինի հարմար պահ ԵՄ անդամագրվելու հայտ ներկայացնելու համար
Առաջին ալիքի լրագրողը Բրյուսելում հետաքրքրվել է, թե ինչ պետք է Վրաստանը ակընկալի Եվրամիությանը մերձենալու տեսանկյունից 2018 թվականին, ինչ միջոցառումներ են ծրագրված, ինչ նշանակություն ունեն Վրաստանի համար Բուլղարիայի, Եվրամիության նախագահող երկրի կողմից անվանված առաջնահերթությունները և երբ է պատրաստվում Վրաստանը հայտ ներկայացնել Եվրամիությանը անդամագրվելու կապակցությամբ:
Այս թեմաների շուրջ առաջին ալիքի լրագրողը զրուցել է Բելգիայում և Լուքսեմբուրգում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար Նատալյա Սաբանաձեի հետ:
Բուլղարիայի նախագահություն, համագործակցություն և առաջնահերթություններ
«Սա Բուլղարիայի առաջին նախագահությունն է, որը մեծ նշանակություն ունի այդ երկրի համար: Առաջնահերթությունները սահմանված են, առաջինը որը պետք է առանձնացնենք դա Բուլղարիայի կողմից անվանված առաջնահերթությունն է կապված եվրամիության ապագային երիտասարդության տեսանկյունից: Առանձնահատուկ ուշադրությունը դարձվել է հետազոտությունների և նորարարությունների, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի վրա: Վրաստանը այդ ծրագրի անդամ է, և հատկանշական է, որ այդ ծրագիրը հայտնվել է Եվրամիության առաջնահերթությունների ցուցակում:
Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, և Վրաստանը ապագայում շարունակելու է աշխատանքը, որի շնորհիվ կփորձենք գրանտ ստանալ այդ ծրագրի շրջանակներում: Խոսքը վերաբերում է անվտանգությանը ու կայունությանը: Սա հիմնականում եվրամիության ներքին ծրագիրն է, սակայն այն տարածվում է նաև հարևան երկրներում:
Բուլղարիան հստակ նշում է, որ հարևան երկրներում կայունությունը և ժողովրդավարական զարգացումը Եվրամիության համար առաջնահերթություն է և այդ կոնտեքստում նշվում է արևելյան համագործակցության ծրագիրը: Ասեմ, որ Բուլղարիան մշտապես աջակցել է այդ ծրագրին, և իր աջակցությունը ցուցաբերել է նաև մեր երկրին:
Մենք մշտապես աշխատել ենք Բուլղարիայի հետ և ունենք բարիդրացիական հարաբերություններ: Բուլղարիան մշտապես ֆիքսել է իր աջակցությունը Վրաստանի ձգտումների նկատմամբ:
Բուլղարիայի համար հիմնական առաջնահերթությունն է նաև արևմտյան Բալկանների ինտեգրումը Եվրամիությանը: Բուլղարիայի վարչապետը նշել է, որ Բուլղարիան Եվրամիության առաջին Բալկանյան երկիրն է: Բուլղարիան իրեն համարում է Բալկանյան երկիր, այդ իսկ պատճառով արևմտյան Բալկանների ինտեգրումը ԵՄ-ին շատ կարևոր է: Կարևոր է, որ Բալկանյան երկրները ստանան ազդանշան, որ իրենց տեղը Եվրամիությունում է:
Այստեղից ելնելով Եվրամիության ընդլայնման թեման կազմակերպության օրակարգում է և այդ ազդանշանը շատ կարևոր է ասպիրանտ երկրների համար: Արևելյան համագործակցության գագաթնաժողովը ավարտվել է քիչ առաջ և հասկանալի է, որ նման մասշտաբի միջոցառում անմիջապես չի կարող անցկացվել: Կարևոր է շարունակել աշխատանքը, որի համաձայն պետք է կյանքի կոչենք գագաթնաժողովին ծրագրված միջոցառումները:
Վրաստանի արտաքին քարտեզ –Եվրամիության անդամության համար հայտ ներկայացնելու պատրաստություն
«Ճանապարհային քարտեզի բովանդակությունն այդ է, որ Վրաստանը սկսի նախապատրաստվել Եվրամիությանը անդամագրվելու համար, անցնի այն ճանապարհը, որը անցել են տարբեր երկրները: Մենք այժմ հետևում ենք արևմտյան Բալկանների երկրներին, թե ինչ բարեփոխումներ են անց կացրել և ինչ պահանջներին համապատասխանել: Մենք ասոցացման համաձայնագիր ենք ստորագրել ԵՄ-ի հետ և այդ համաձայնագրում պատկերված են պահանջների գրեթե 70-80 տոկոսը: Սակայն դա քիչ է մեզ համար, մենք պետք է աշխատաենք մեծ արդյունք գրանցելու համար: և հենց կզնաք, որ գրանցել ենք այդ արդյունքները հայտ կներկայացնենք և կպահանջենք անդամագրվել կազմակերպությանը:
Այս պահին կարել է ասել, Եվրամիության քաղաքական կյանքը այդքան էլ պատրաստ չէ ընդունել մեր հայտը: Հայտը միակողմանի չի ընդունվում, պետք է բանակցել: Մենք անպայման կզգանք թե երբ կգա այդ պահը:
Վրաստանի առաջնահերթությունները
Այս պահին Վրաստանի առաջնահերթությունն է խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը: Խոսքը գնում է քաղաքական ինտեգրման մասին: Այդ ճանապարհով Վրաստանը փուլ առ փուլ պետք է դառնա Եվրոպական տարածության մաս:
Հեղինակ -
Edgar Barsegyan