Հարբած վիճակում մեքենա վարելու դեպքում խստացվում են վարչական միջոցաումները
Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք» մտցվելիք փոփոխությունները, որոնք նախատեսում են վարչական միջոցների խստացում հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքում:
Ըստ խորհրդարանի մամուլի ծառայության, օրինագծի համաձայն, հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելը կհանգեցնի վարորդական իրավունքի մեկ տարով կասեցման, իսկ ալկոհոլային շնչառական թեստից խուսափելու համար վարորդը կտուգանվի 300 լարիով:
Վարորդական իրավունքի կասեցման ընթացքում հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելը կհանգեցնի 2000 լարի տուգանքի, վարչական կալանքի՝ 5-15 օր ժամկետով և վարորդական իրավունքի կասեցման ժամկետի մեկ տարով երկարացմանը:
Անրի Օխանաշվիլիի խոսքով, նշված հարցով մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի հետ իրավաբանական հարցերով եվ եվրոպական ինտեգրման կոմիտեների համատեղ քննարկումը և աշխատանքը կլինի կարևոր և տեղեկատվական:
Օրինագիծը կոմիտեի նիստին ներկայացրել է Լևան Իոսելիանին: