Հարազատների տեղեկությամբ, Զուգդիդիի մունիցիպալիտետում դեկտեմբերի 21-ին անհետացած Շալվա Գուլուան արդեն իր տանն է
Հարազատների տեղեկությամբ, Զուգդիդիի մունիցիպալիտետում դեկտեմբերի 21-ին անհետացած Շալվա Գուլուան արդեն իր տանն է

Դեկտեմբերի 21-ին Զուգդիդիի մունիցիպալիտետում անհետացած Շալվա Գուլուան արդեն տանն է: Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ հաստատել են նրա հարազատները:

Ըստ նրանց, Շալվա Գուլուան անհետացման փաստը բացատրում է նրանով, որ տեղի էր ունեցել ավտովթար, այդ պատճառով էլ նա փախել է դեպքի վայրից: Հաղորդվում է, որ նա արդեն հարցաքննվել է իրավապահների կողմից:

Շալվա Գուլուան անհետացել էր դեկտեմբերի 21-ին: Նա դիստրիբյուտոր է: Նրա վարած մեքենան հայտնաբերվել է Զուգդիդիի մունիցիպալիտետի Ղուլիշկարի գյուղում: Տրանսպորտային միջոցը վնասված էր:

Շալվա Գուլուայի մոր դիմումի հիման վրա հետաքննություն էր սկսվել քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը ենթադրում է ազատության ապօրինի սահմանափակում: