Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը
Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը

Եվրոպական միության խորհուրդը այսօր որոշում է ընդունել երկու հատուկ ներկայացուցիչների մանդատի երկարաձգման մասին։ Նրանց թվում է Մագդալենա Գրոնոն, ով հանդիսանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով։

Նրա մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը։

«ԵՄ հատուկ ներկայացուցիչներին առաջադրում է ԵՄ բարձր ներկայացուցիչը և նշանակում խորհուրդը։ Նրանց նպատակն է նպաստել ԵՄ քաղաքականությանն ու շահերին կոնկրետ տարածաշրջաններում և երկրներում, ինչպես նաև ԵՄ-ի համար կարևոր հարցերում։ Նրանք ակտիվ դեր ունեն բարեփոխումների, կայունության և օրենքի գերակայության ամրապնդման գործընթացներում», – ասվում է ԵՄ խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում։