Հարավային Կովկասը լայնամասշտաբ պատերազմի շեմին է, կոչ ենք անում միջազգային համադաշնությանը թույլ չտալ հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հարավային Կովկասը լայնամասշտաբ պատերազմի շեմին է: Այս մասին Նիկոլ Ֆաշինյանը հայտարարել է քիչ առաջ:
«Ես կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբին և ողջ միջազգային հանրությանը կենտրոնանալ այս իրավիճակի լրջության վրա: Մենք գտնվում ենք Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի շեմին, որը կարող է ունենալ բոլոր անկանխատեսելի հետևանքները: Պատերազմը կարող է դուրս գալ մեր տարածաշրջանից և ավելի լայն մասշտաբներ ստանալ: Կոչ ենք անում միջազգային հանրությանը օգտագործել բոլոր լծակները, որպեսզի թույլ չտան, որ Թուրքիան ներգրավվի հակամարտության մեջ»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ իրավիճակը հակամարտության գոտում սրվել է այսօր: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին: