Հարավային Կորեայում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհվել է 26 մարդ
Հարավային Կորեայում մոլեգնում է զանգվածային հրդեհը, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, հազարավոր մարդկանց ստիպված են եղել տարհանել իրենց տներից։
Ինչպես հայտնում է BBC-ն, Ուիսեոնգ քաղաքում 1300 տարվա վաղեմության տաճարը ավերվել է։ Աղետը վտանգ է ներկայացնում նաև այլ մշակութային հուշարձանների համար։
Հրդեհի տարածմանը նպաստել է ուժեղ քամին։ Աղետը սկզբում սկսվել է Ուիսեոնգ քաղաքում։ Մինչ այժմ այրվել է ավելի քան 33 հազար հեկտար։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սա Հարավային Կորեայի պատմության մեջ ամենախոշոր հրդեհն է։