Հարավային Կորեայում կործանիչը վարժանքների ժամանակ պատահաբար ռումբեր է նետել բնակավայրերի վրա, ինչի հետևանքով 15 մարդ վիրավորվել է

11:54, 06.03.2025

Հարավային Կորեայում կործանիչը վարժանքների ժամանակ պատահաբար ռումբեր է նետել բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող Պոչեոն քաղաքում։ Ինչպես հաղորդում է BBC-ն, վարժանքն անցկացվել է իրական կրակի կիրառմամբ։

Կործանիչից ընդհանուր առմամբ ութ ռումբ է նետվել, որոնցից մեկը պայթել է, իսկ մնացածը վնասազերծելու համար ականազերծողներն աշխատում են։ Բնակչությունը տարհանվել է տարածքից։

Նմանատիպ