Հարավային Կորեայում կորոնավարակից մահացել է 7 մարդ և գրանցվել է վարակման 161 նոր դեպք
Հարավային Կորեայում կորոնավարակից մահացել է ևս մեկ մարդ, իսկ գիշերվա ընթացքում գրանցվել է վարակվելու 161 նոր դեպք: Երկրում այս պահին կորոնավարակից մահացածների թիվը հասել է յոթի:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավարակով վարակված է 763 մարդ: Նրանց թվում են նաև զինվորականներ: Լրատվությունն այս մասին հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Ստեղծված իրավիճակի պատճառով կառավարությունը որոշում է ընդունել հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը: