Հարավային Կորեայում հիվանդանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Հարավային Կորեայում հիվանդանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Հարավկորեական Միլյան քաղաքի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ: Տուժածների թիվը հասել է 79-ի:

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկում՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում: Այդ պահին շինությունում գտնվել է մոտ 200 մարդ: Կրակը հաջողվել է մարել բռնկումից մոտ 2 ժամ անց:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը միջադեպից հետո արտահերթ խորհրդակցություն է անցկացրել:

Հայտնի է, որ երկրի նախագահը պահանջել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել նման ողբերգական դեպքերից: