Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը աբորտի արգելքի մասին օրենքը ճանաչել է ոչ սահմանադրական
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը աբորտի արգելքի մասին օրենքը ճանաչել է ոչ սահմանադրական: Դատավորի որոշմամբ, նշված օրենքը պետք է փոխվի 2020 թվականի համար:
1953 թվականին ընդունված արգելքի համաձայն, կանանց համար արգելվում էր աբորտը: Հարավային Կորեայում հղիության արհեստական ընդհատումը պատժվում է տուգանքով կամ կալանքով: Բացառություն են կազմում բռնաբարության և արյունապղծության դեպքերը: Կանանց կարող են աբորտ անել միայն այն դեպքում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Հարավային Կորեան այն զարգացած պետությունների թվում է, որտեղ աբորտը մինչ օրս համարվում է հանցանք: Նշված արգելքը երկրում վերանայվել է այն բանից հետո, երբ կին բժիշկները դրա դեմ սկսել են քարոզարշավ:
Ինչպես նրանք հայտարարում են, աբորտի արգելքը կանանց իրավունքների խախտում է: