Հարավային Կորեան երրորդ օրն է պայքարում է ջրհեղեղի դեմ, չորս մարդ զոհվել է, տները վնասվել են
Հարավային Կորեայում արդեն երեքերորդ օրն է պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ։ Ուժեղ տեղումների հետևանքով չորս մարդ զոհվել է, իսկ 5 000 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը։
Վնասվել են բնակելի տներ, ջրհեղեղը վնասել է նաև ֆերմերներին։
Անվտանգության նախարարության տվյալներով՝ երկրի հարավային որոշ հատվածներում, ներառյալ Հարավային Չունգչհանգ նահանգի Սեոսան քաղաքը, գրանցվել են ռեկորդային տեղումներ։
Օդերևութաբանները բնակչությանը հորդորում են պահպանել զգուշություն։ Ուժեղ տեղումների վտանգը կանխատեսվում է մինչև հուլիսի 19-ը։