Հարավային Կարոլինայի համալսարանում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Հարավային Կարոլինայի համալսարանում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

ԱՄՆ-ում Հարավային Կարոլինայի պետական ​​համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:15-ին ուսանողական հանրակացարանում։

Հարձակվողը դեռևս հայտնի չէ։ Դեպքի հանգամանքները քննվում են։

Հարավային Կարոլինայի պետական ​​համալսարանում սովորում է ավելի քան 3000 ուսանող։