Հարավային Կարոլինայի բարում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ առնվազն 20-ը
Հարավային Կարոլինայի բարերից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս առնվազն 20-ը՝ վիրավորվել, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։
Associated Press-ը հաղորդում է։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կրակոցը տեղի է ունեցել Սուրբ Հեղինե կղզու Willie’s Bar and Grill-ում այսօր առավոտյան վաղ ժամերին։
«Սա ողբերգական և դժվարին միջադեպ է բոլորի համար։ Խնդրում ենք համբերատար լինել, քանի որ մենք շարունակում ենք հետաքննել այս միջադեպը։ Մեր մտքերը բոլոր զոհերի և նրանց սիրելիների հետ են», – հայտնել է Բոֆորտ շրջանի շերիֆի գրասենյակը։