Հարավային Աֆրիկայում ՃՏՊ-ի հետևանքով 45 մարդ է զոհվել
Հարավային Աֆրիկայում ՃՏՊ-ի հետևանքով 45 մարդ է զոհվել: Տեղեկությունը տարածում է Բի Բի Սի-ն։
Հարավաֆրիկյան Հանրապետության տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը ու ընկել ձորը, ինչից հետո ավտոբուսը բռնկվել է։
Միակ փրկվածը ութամյա աղջիկն է, որին տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի պատճառները պարզելու համար քննություն է ընթանում: