Հարավարևելյան Ասիայում «Կալմաեգ» թայֆունի զոհերի թիվը հասել է 200-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են
Հարավարևելյան Ասիայում «Կալմաեգ» թայֆունի զոհերի թիվը հասել է 200-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են

Հարավարևելյան Ասիայում «Կալմաեգ» թայֆունի զոհերի թիվը հասել է 200-ի։

Ռոյթերսի տվյալներով՝ Ֆիլիպիններում տեղի ունեցած աղետի զոհերի թիվը գերազանցել է 190-ը, որից հետո «Կալմաեգը» հարվածել է Վիետնամին՝ խլելով առնվազն հինգ մարդու կյանք։

Բացի այդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ Ֆիլիպինների աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ աղետն ամենաշատը հարվածել է Սեբու նահանգին, որտեղ հարյուրավոր տներ վերածվել են ավերակների։ Թայֆունի պատճառով մոտ 500,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և ապաստան գտնել։

Ուժեղ քամիներն ու անձրևները Վիետնամում սողանքներ են առաջացրել՝ վնասելով ավելի քան 2800 տուն և ճանապարհային ենթակառուցվածքներ։ Ներկայումս ավելի քան 1.3 միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է։