Reuters-ը հայտնում է, որ Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 129-ի։
Ինդոնեզիայում, Մալայզիայում և Թաիլանդում փրկարարական աշխատանքներ են ընթանում՝ մարդկանց փրկելու և էլեկտրաէներգիան ու կապը վերականգնելու համար։
Հարավարևելյան Ասիայի երեք երկրները մեկ շաբաթ շարունակ տուժել են ցիկլոնից, որը ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում, որն ամենաշատն է տուժել, մահացել է առնվազն 72 մարդ։ Կղզու որոշ հատվածներում էլեկտրաէներգիան դեռևս չի վերականգնվել։
Թաիլանդի իշխանությունները հայտնում են, որ Սոնգկլայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ։
Մալայզիայում մահացել է առնվազն երկու մարդ, իսկ 30,000-ը տարհանվել է։