«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամները դիմումներ են գրում խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամները դիմումներ են գրում խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին:
Կոալիցիայի անդամներն այսօր եկել էին օրենսդիր մարմին՝ դիմում գրելու։
«Ես փորձ ունեմ նախորդ խորհրդարանի գործով, որը նույնպես ստեղծվել է կեղծված ընտրությունների արդյունքում, որտեղ ես դիմում եմ գրել ու այն չի ընդունվել։ Հետո այս դիմումը տարա Սահմանադրական դատարան։ Դատարանը քննարկել է, անցել է երեք տարի ու դեռ վճիռ չկա։ Մինչ օրս չգիտենք՝ իրավունք ունե՞ն ինձ քվեարկելու միջոցով պահեն այստեղ, ես հիմա եկել եմ երկրորդ փուլ ու հետաքրքրված եմ։ Ինչքան հարկ լինի, ես դիմում կգրեմ, բոլորը նույնը կանեն»,- ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն։