Հանտավիրուսի բռնկման վայրից զբոսանավի 28 ուղևորները ինքնաթիռով տեղափոխվել են Նիդեռլանդներ
Հանտավիրուսի բռնկման վայրից զբոսանավի 28 ուղևորներ են տեղափոխվել Նիդեռլանդներ։
Երկու հատուկ չվերթ վայրէջք է կատարել Էյնդհովենի օդանավակայանում։
Բացի այդ, Նիդեռլանդների կլինիկան վեց շաբաթով կարանտինացրել է 12 աշխատակցի, քանի որ անձնակազմը հիվանդի թեստերը մշակել է առանց համապատասխան պաշտպանության։ Կլինիկան հայտնում է, որ վարակի ռիսկը նվազագույն է։
Ինչպես հայտնի է, զբոսանավում հանտավիրուսից մահացել է ընդհանուր առմամբ երեք մարդ՝ երկու հոլանդացի և մեկ գերմանացի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է հանտավիրուսային վարակի յոթ հաստատված դեպքի մասին։
Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, զբոսանավում գտնվող Ֆրանսիայի մեկ քաղաքացի վարակվել է։ Ֆրանսիայի վարչապետի խոսքով՝ հիվանդի վիճակը կայուն է։ Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Մադրիդում կարանտինացված իսպանացիներից մեկի մոտ հանտավիրուսի թեստը դրական է եղել, չնայած նա ախտանիշներ չունի։ Նա այն 14 իսպանացիներից մեկն է, որոնք մի քանի օր առաջ տարհանվել են նավից։
Զբոսանավը դեռևս ծովում է և պետք է ժամանի Նիդեռլանդներ մայիսի 17-ին։