Հանս Կլուգեն Գիորգի Գախարիային շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսի համավարակի վրա արձագանքման և համընդհանուր առողջապահության բարեփոխման մեջ առաջատարության համար
Հանս Կլուգեն Գիորգի Գախարիային շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսի համավարակի վրա արձագանքման և համընդհանուր առողջապահության բարեփոխման մեջ առաջատարության համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, Հանս Կլուգեն շնորհակալություն է հայտնում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, կորոնավիրուսի համավարակի վրա արձագանքման և համընդհանուր առողջապահության բարեփոխման մեջ առաջատարության համար:

Այս մասին Հանս Կլուգեն գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Միևնույն ժամանակ, Հանս Կլուգեն իր հարգանքն է արտահայտում համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող աշխատողների հանդեպ:

«Շնորհակալություն ձեզ Գիորգի Գախարիա, «կովիդ 19»-ին արձագանքման և համընդհանուր առողջապահական բարեփոխումներում ձեր առաջատարության համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գրասենյակը կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, իրենց բարեկեցության և առողջության համար: Ես իմ հարգանքն եմ արտահայտում Վրաստանում առաջնագծում գտնվող բոլոր ծառայողների հանդեպ»,- գրել է Հանս Կլուգեն: