Հանրային պաշտպան – Կոչ եմ անում ՆԳՆ-ին հատուկ միջոցներ չկիրառել հանրահավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ և թույլ տալ նրանց օգտվել հավաքների իրավունքից
Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում ՆԳՆ-ին հատուկ միջոցներ չկիրառել հանրահավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ և թույլ տալ նրանց օգտվել սահմանադրությամբ երաշխավորված հավաքների իրավունքից։
«Վրաստանի հանրային պաշտպանը հետևում է Ռուսթավելի պողոտայում ընթացող ակցիային։
Մայիսի 14-ի ժամը 17:15-ի դրությամբ ՆԳՆ-ն նախազգուշացրել է հանրահավաքն ամբողջությամբ հնարավոր ցրելու մասին։ Հանրային պաշտպանը գտնում է, որ խաղաղ հավաքների կանոնների և օրենքի պահանջների խախտման հետևանքով հանրահավաքի որոշ մասնակիցների նկատմամբ իրականացված անհատական միջոցներից հետո հանրահավաքը ցրելու անհրաժեշտություն չկա»,- ասված է Հանրային պաշտպանի հայտարարության մեջ։ .