Հանրային դպրոցներում արձակուրդները հետաձգվել են մինչև հունվարի 18-ը
Դպրոցի աշխակերտների, մանկավարժների առողջության և նրանց անվտանգությունից ելնելով, Վրաստանի կրթության նախարարությունը, առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, որոշում է ընդունել դպրոցներում ուսումնական գործընթացը հետաձգելու վերաբերյալ,-այս մասին հայտարարություն է տարածել կրթության նախարարությունը:
«Չնայած նրան, որ գրիպի վարակով հիվանդանալու ցուցանիշը չի մատնանշում էպիդեմիան, նախարարությունը նպատակահարմար է գտնում գրիպի վարակի տարածման կանխարգելման նպատակով, ընդհանուր կրթական հաստատություններում 2018-2019 թթ.. ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները հետաձգվեն մինչև հունվարի 18-ը: Այս ժամանակահատվածում մենք կհետևենք գոյություն ունեցող իրավիճակին և առողջապահության նախարարության հանձնարարականները նախատեսելով կտեղեկացնենք հասարակությանը հետագա քայլերի մասին»,-հայտարարել են կրթության նախարարությունում:
Հեղինակ -
Edgar Barsegyan