Հանրային դպրոցներում առաջինդասարանցիների գրանցման հերթական փուլը կսկսվի հուլիսի 20-ին

11:34, 17.07.2026

2026-2027 ուսումնական տարվա համար հանրային դպրոցներում առաջինդասարանցիների գրանցման հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 20-ին և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ՝ նշված փուլի շրջանակներում առաջինդասարանցիների գրանցումը կիրականացվի հանրային դպրոցներում մնացած թափուր կամ նախորդ փուլերի ավարտից հետո ազատված տեղերի համար։

«Հանրային դպրոցներում առկա թափուր տեղերի, հերթափոխերի և սեկտորների (բաժինների) մասին տեղեկատվությունը հասանելի է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առցանց պորտալում։ Գրանցման նպատակով ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է դիմումով դիմի նախընտրած հանրային դպրոց և ներկայացնի անձը հաստատող փաստաթղթի պատճենն ու երեխայի ծննդյան վկայականի պատճենը։ Աշակերտի գրանցումն ապահովում է համապատասխան հանրային դպրոցը՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա», – նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ