Հանրապետական հիվանդանոցի բժիշկների բողոքի ցույցը
Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների մի մասը բողոքի ցույց է անցկացրել. հավաքվել են Ռուսթավելի մետրոյի մոտակայքում ու երթով շարժվել դեպի օրենսդիր մարմին, որտեղ բարձրաձայնել են իրենց պահանջները։ Չեղարկել Հանրապետական հիվանդանոցի վերակազմավորման հրամանը, դադարեցնել շենքի ապամոնտաժումը և թույլ տալ բժիշկներին շարունակել իրենց գործունեությունը:
Այսօր վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել նաև բժիշկները։ Հանրահավաքի մասնակիցները չբացառեցին, որ հաջորդ շաբաթվանից կարող են գնալ բողոքի ծայրահեղ ձևի և հացադուլ սկսել։