Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա

12:42, 25.11.2024

Ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Վրաստանի խորհրդարանի շենքի վրա։

Այս պահին ընթանում է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը։

Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները և 11-րդ գումարման խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ։

Հանրահավաքի պատճառով Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը փակ է։

Նմանատիպ