Հանքագործները պահանջում են, որ աշխատավարձի վարձատրության մասին վարչապետի նախաձեռնությունը կնքվի փաստաթղթով
Հանքագործները պահանջում են, որ աշխատավարձի վարձատրության մասին վարչապետի նախաձեռնությունը կնքվի փաստաթղթով

Տղիբուլում, Մինդելի անվան հանքահորում հավաքվում են հանքագործները։

Հանքագործենրը ցույց են կազմակերպելու և վարչապետի նախաձեռնությանը, որն ի նկատի ունի հանքահորը փակելու ժամանակահատվածում աշխատողներներին վարձատրել, պահանջում են կնքել գրավոր փաստաթուղթ։

«Սաքնախշիր» ընկերությունում աշխատողները կասկածում են, որ վարչությունը չի վարձատրի բացակայած օրերի աշխատանքը։

Պահանջում ենք, գրավոր հաստատեն, որ մինչև հետաքննության ավարտը և հանքահորի բացելը, խոսք տված աշխատավարձերը իսկապես կստանանք, – հայտնել է հանքագործ Զազա Բեդելաձեն։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, երեկ հայտնել է, որ մինչև Տղիբուլի հանքահորը փակ կլինի, իսկ հանքահորում աշխատողները կստանան աշխատավարձ։

Ինչպես Մամուկա Բախտաձեի տարածած հայտարարությունում է նշված, ընդունված է որոշում հանքահորը փակելու մասին և հանքահորը չի վերականգնի աշխատանքը, մինչև հետաքննությունը չավարտվի։

Մինդելի հանքահորում երեկ ողբերգություն տեղի ունեցավ։ Պատահարին զոհ գնաց 4 մարդ, վնասվեց 6 հոգի։ Ինչպես ՆԳՆ-ում են հայտնում, առաջնային տեղեկությամբ, Մինդելի հանքահորի թունելներից մեկում, հավանաբար մեթանի պայթյունի պատճառով պատերը դեֆորմացվեցին, որին հետևեց առաստաղի փլուզումը։ Հետաքննությունը ընթանումէ Վրաստանի ՔՕ-ի 240-րդ հոդվածի երկրորդ մասով։

Տղիբուլի հանքահորը պատկանում է «Սաքնախշիր» ընկերությանը։ Հանքահորում ողբերգություն տեղի ունեցավ նաև ընթացիկ տարվա ապրիլի 5-ին, որի ժամանակ զոհվեց 6 մարդ։