«Հանգստանանք և սովորենք միասին» ծրագրի շրջանակներում 21 գերազանցիկ աշակերտ մեկնեց Մեծ Բրիտանիա
«Հանգստանանք և սովորենք միասին» ծրագրի շրջանակներում 21 գերազանցիկ աշակերտ մեկնեց Մեծ Բրիտանիա

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հանգստանանք և սովորենք միասին» ծրագրի շրջանակներում 21 գերազանցիկ աշակերտ մեկնեց Մեծ Բրիտանիա:

Միացյալ Թագավորությունում աշակերտները կանցնեն երկշաբաթյա անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ:

Ծրագիրն արդեն ենթադրում է տարբեր մարզական, գիտական-ժամանցային ակտիվություններ, էքսկուրսիաներ, աշակերտները կծանոթանան Բրիտանիայի ավանդույթներին և մշակույթին:

Լավագույն աշակերտներն ընտրվել են Վրաստանում անցկացված անգլերեն լեզվի ամառային դպրոցի աշակերտներից: