Հանդիպումներն այսօր ավարտվել են, երկխոսությունը կշարունակվի հետագայում. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ այսօրվա հանդիպումներն ավարտվել են:
Նրա խոսքով, երկխոսությունը կշարունակվի վարչապետի Բրյուսել այցից հետո:
«Պարոն Դանիելսոնի այցը ցույց տվեց, որ նրա ներգրավվածությունը շատ արդյունավետ է, նա շատ լավ է ղեկավարում երկխոսության գործընթացը, մենք ցանկանում ենք, որ երկխոսությունն ու բանակցությունները շարունակվեն այս ռեժիմով: Մենք կսպասենք հաջորդ առաքելությանը: Բանակցությունները կշարունակվեն այցից հետո: Հանդիպումներն այսօր ավարտվել են, հետագա երկխոսությունը կշարունակվի», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: