Համոզված եմ, որ բնակչությանը կհաղորդենք ստույգ տեղեկություն և արժանվույն կանցնենք այս ընտրությունները. Վասիլ Մաղլափերիձե
ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները Վրաստանի առաջին ալիքի ղեկավարության հետ անց են կացրել ճանաչողական հանդիպում:
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեն հանդիպման հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն էին, ընտրություններում լրատվամիջոցների դիրքերը, և այն օրենսդրական տարածքը, որի միջոցով գործում են լրատվամիջոցները:
Ըստ նրա, ընտրությունների ընթացքում կկատարվի մանրամասն, շաբաթական վերլուծություն, բայց գլխավորը կլինի լրագրողների վերաբերմունքը, որ Հանրային հեռուստաընկերությունը կլինի ամբողջովին անաչառ:
«Ես վստահ եմ, որ մենք ճիշտ տեղեկատվություն ենք տրամադրելու բնակչությանը և արժանապատիվ կանցկացնենք այս ընտրությունները»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն: