Համոզված եմ, Գերմանիայում ժամանակավոր աշխատող վրացիների հիմնախնդիրները շուտով կլուծվեն. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Գերմանիայի հյուպատոսական դեպարտամենտին ևս մեկ անգամ հանձնարարվել է լուծել Գերմանիայում աշխատող վրացիների խնդիրը:
Նախարարի խոսքով, Գերմանիայի կառավարությունը նույնպես մասնակցում է հաղորդակցությանը:
«Այս կապակցությամբ ես շփում եմ ունեցել ոչ միայն մեր հյուպատոսարանի, այլև գերմանական իշխանությունների հետ: Երեկ ես նույնպես խոսեցի Գերմանիայի դեսպանի հետ, այս հարցը արագ լուծելու համար, քանի որ գործ ունենք մարդկանց, նրանց կենսապայմանների հետ, և սա գերխնդիր է: Ուստի մեկ անգամ ևս հրահանգվել է մեր հյուպատոսական ծառայությանը, և ես համոզված եմ, որ գերմանացի գործընկերների հետ միասին այս խնդիրը արագ կլուծվի», – հայտարարել է Զալկալիանին: