Համերաշխություն Մայա Օթինաշվիլուն, համերաշխություն Վրաստանի քաղաքացու ընտանիքին. Ջեյմս Ափաթուրայ
Համերաշխություն Վրաստանի քաղաքացու ընտանիքին, համերաշխություն, առաջին հերթին, այն երիտասարդ կնոջը, ում կադրերը երեկ հեռարձակվել են հեռուստատեսությամբ,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ ռուս զինվորականների կողմից Մայա Օթինաշվիլու առևանգման հետ կապված:
Նրա խոսքով, դաշինքը Վրաստանի կողքին է և մշտապես կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել նման գործողությունները:
«Նման դեպքերն անընդունելի են և մենք դատապարտում ենք տեղի ունեցածը: Նման հանգամանքում մեր առաջին արձագանքն է համերաշխություն հայտնել վրաց ժողովրդին: Ռուսաստանի գործողությունները հակասության մեջ են իրենց ստանձնած պարտականությունների հետ:
Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանի մասն են: Մենք երբեք չենք ճանաչի նրանց անկախությունը: Շարունակում ենք չճանաչման քաղաքականությունը և կոչ անում Ռուսաստանին, չեղարկել Վրաստանի շրջանները անկախ պետություններ ճանաչելու մասին որոշումը»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը:
Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: